Ինչո՞ւ են «ուգգիները» վնասակար առողջության համար. պարզաբանում են վիրաբույժները
Օրթոպեդիկ վիրաբույժ Իեն Մաքդերմոթթը հայտնել է, որ «ուգգի» երկարաճիտք կոշիկների սիրահարերին վտանգ կարող է սպառնալ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ինչպես հաղորդվում է, ըստ վիրաբույժի՝ այս կոշիկները բավարար ձևով չեն համապատասխանում ոտքերին, ինչի հետևանքով կարող են ծնկների հետ կապված խնդիրներ առաջանալ:
Այսպես, այս տեսակի երկարաճիտք կոշիկների սիրահարների մոտ կարող են առաջանալ ծնկների աճառային հյուսվածքի հետ կապված խնդիրներ:
Լոնդոնի կլինիկայի խորհրդատուն նշել է, որ ավելի լավ է գերադասել այլ տիպի ձմեռային կոշիկներ:
«Չնայած դրանք կարող են ամենահարմարավետը թվալ ձմռան համար, ընտրեք ոտքի ճիշտ կրունկի ձևով կոշիկներ»,- նշել է նա: