Թրամփը խոստովանել է, որ ցանկանում է ընկերանալ Կիմ Չեն Ընի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է օրեր առաջ Twitter-ում իր կողմից արված գրառում այն մասին, որ հնարավոր է համարում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ ընկերանալը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է: Կյանքում երբեմն տարօրինակ բաներ էլ են լինում: Եթե նման բան լինի, դա շատ լավ կանդրադառնա ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ ամբողջ աշխահում տարբեր պետությունների համար»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ինքը փորձում է ընկերանալ Հյուսիսային Կորեայի իր գործընկերոջ հետ և նրան անվանել էր ծերուկ: