Երկրաշարժ Թուրքիայում
Անկարայի ժամանակով 11։56–ին Թուրքիայի Մանիսա նահանգում երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես հայտնում է թուրքական Milliyet–ը՝ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 14.5 կմ խորության տակ։
Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդումների, թեեւ բնակչությունը զգացել է երկրաշարժը, բայց վնասներ չեն գրանցվել։