23-ամյա ամերիկացի քաղաքապետը լքել է պաշտոնը և մահացել (լուսանկարներ)
Ամերիկյան Փենսիլվանի նահանգում մահացած է հայտնաբերվել 23-ամյա Բրենդոն Վենցը, ով զբաղեցնում էր փոքրիկ Մաունտ Կարբոն քաղաքի քաղաքապետի պաշտոնը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Երիտասարդի մահվան մասին իշխանությունները հայտնել են հինգշաբթի առավոտյան: Այդ օրվա վերջում կատարված հետաքննության արդյունքները դեռևս չեն բարձրաձայնվել:
Մահվան նախօրեին` չորեքշաբթի, Վենցը լքել է իր պաշտոնը` որոշելով ընտանիքով տեղափոխվել մեկ այլ քաղաք: Քաղաքապետի պաշտոնում նա 2016 թվականի փետրվարից էր: Պետական ծառայության նա գնացել էր տատիկի օրինակին հետևելով, որ այդ քաղաքի առաջին կին քաղաքապետն էր, նաև մոր օրինակով, ով աշխատում էր քաղաքային խորհրդում:
Վենցը նաև ձգտում էր գրող դառնալ և աշխատել համալսարանում: