Պուտինը պարզաբանել է` ինչու առանձին չի հանդիպել Թրամփի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, թե ինչու Ասիա-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողի ընթացքում առանձին ամբողջական հանդիպում չի եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Վլադիմիր Պուտինի խոսքով` դա վկայում է երկու երկրների հարաբերություններում շարունակվող ճգնաժամի մասին:
«Դա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դեռևս դուրս չեն եկել ճգնաժամային վիճակից»,- ընդգծել է Պուտինը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ համագործակցելու հարցում: Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է «շրջել էջը» և առաջ շարժվել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: