Շակիրան չեղարկել է համերգները՝ ձայնալարերը վնասելու պատճառով
Շակիրան վնասել է ձայնալարերն, ինչի պատճառով չեղարկել է համերգները Եվրոպայում։ Այս մասին հայտնի երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ում՝ գրելով.
«Վերջին մի քանի օրը ես նվիրել եմ ձայնալարերս բուժելուն։ Ես մեծ հույս ունեի՝ լավանալ և ելույթ ունենալ Փարիզում, բայց, ցավոք, դա հնարավոր չէ։ Բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին խնայել ձայնս»։
Շակիրան չեղարկել է Փարիզում, Ամստերդամում և Անտվերպենում կայանալիք համերգները։