Նա դաստիարակված է և շփման մեջ հարմար. Պուտինը՝ Թրամփի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հանդիպման ընթացքում իրեն բարձր աստիճանի բարեկամաբար և կոռեկտ է պահել, նա դաստիարակված է և համատեղ աշխատանքի համար հարմար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Չգիտեմ սովորությունների մասին, մենք քիչ ենք ծանոթ: ԱՄՆ նախագահն իրեն բարձր աստիճանի կոռեկտ և բարեկամաբար է պահում»,- լրագրողներին ասել է Պուտինը:
«Նա դաստիարակված մարդ է և համատեղ աշխատանքի համար շփման մեջ հարմար»,- հավելել է Պուտինը:
Խոսելով տարբեր երկրների, այդ թվում` Ճապոնիայի, Ֆիլիպինների և Վիետնամի նախագահների հետ հանդիպման մասին` Պուտինը նշել է, որ բանակցությունները նշանակություն կունենան հետագա համագործակցության համար: