Սաակաշվիլին իր որդուն Կիևի օդանավակայանում մի քանի ժամ պահելու մեջ մեղադրում է Պորոշենկոյին (տեսանյութ)
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պատմել է իր 11-ամյա որդուն Կիևի օդանավակայանում պահելու մանրամասների մասին: Սաակաշվիլիի խոսքով` ինքը որպես Վրաստանի նախկին նախագահ ցմահ ունի անվտանգության աշխատակիցներ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սակայն Կիևի օդանավակայան ժամանելուն պես բերման է ենթարկվել ինչպես ինքը` երեխան, այնպես էլ նրան ուղեկցող թիկնապահը: Փաստաթղթերի ստուգումից հետո թիկնապահին արտաքսել են երկրից, իսկ երեխային ցանկացել են բաց թողնել: Սաակաշվիլին կասկածում է, որ այս պատահարը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի անձնապես տված հրահանգով:
«Իմ որդուն սովորաբար ուղեկցում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության սպան, ով հրամանագիր և հավաստագիր ուներ որդուն պաշտպանելու համար: Նա որդուս հետ է, երբ կինս բացակայում է: Նրանց պահել են առանձին սենյակում, իսկ հետո թիկնապահին ասել են, որ նա չի կարողացել հիմնավորել Ուկրաինա գալու անհրաժեշտությունը»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքում: