Իսրայելը Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք է կործանել
Իսրայելցի զինվորականները Սիրիայի սահմանին հարվածել են անօդաչու թռչող սարքի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Իսրայելի պաշտոպանության բանակը գրավել է անօդաչու թռչող սարքը, որը փորձել է մտնել Իսրայելի օդային տարածք»,- հաղորդել են Իսրայելի բանակի ներկայացուցիչները:
Թե ում է պատկանում սարքը, և ինչ տիպի է այն, չի նշվում, սակայն հաղորդվում է, որ այն գրավելու համար օգտագործվել է «Patriot» զենիթա-հրթիռային համակարգ: