Մոսկվայում Վիկտորիա Կապրիյանը խաբենաների զոհն է դարձել․ նա առանց իր իմացության բանկին 355 մլն ռուբլի է պարտք (տեսանյութ)
Մոսկվացի Վիկտորիա Կապրիյանը դարձել է խաբեբաների զոհը։ 27-ամյա կինը դատական կցորդներից պատահաբար իմացել է, որ դարձել է ֆիրմայի ղեկավար ու բանկին 355 մլն ռուբլի է պարտք։
Դատական կցորդները նրան հայտնել են, որ 2015-ից սկսած նա մոսկովյան ֆիրմաներից մեկի գլխավոր տնօրենն է։ Խաբեբաները Վիկտորիային դարձրել են ձեռնարկության ղեկավար ու ֆիրմայի անունով 355 մլն ռուբլու վարկ վերցրել՝ նրա երաշխավորությամբ։
«Առանց ինձ տեղեկացնելու՝ իմ անունով ընկերություն են գրանցել, վարկ վերցրել ու ինձ նման դրության մեջ դրել»,- մեկնաբանել է Վիկտորիա Կապրիյանը Mash ալիքին։
Երկու տարվա ընթացքում ֆիրման չէր վերադարձրել վարկը, ու Ինտերկոմերց բանկը դատի է տվել ձեռնարկությանը։ Դատարանը բավարարել է բանկի հայցը ու Վիկտորիային պարտավորեցրել վերադարձնել ֆիրմայի պարտքը ։