Իրինա Շեյքը մեքենա վարել է սովորում
31-ամյա սուպերմոդել Իրինա Շեյքը սովորում է մեքենա վարել: Դրա մասին են վկայում պապարացիների լուսանկարները, որոնք արվել են այն ժամանակ, երբ նա հերթական դասընթացից հետո հրաժեշտ է տվել իր մարզիչին:
Այս լուսանկարները տեսնելուց հետո Շեյքի երկրպագուներին ամենից շատ հետաքրքրում է այն, թե ինչպես է մոդելը հասցնում զբաղվել և՛ իր աշխատանքով, և՛ 7 ամսական դստեր խնամքով, և՛ ավտոմեքենա վարել սովորել:
Վարորդական դասընթացներին Շեյքը մասնակցում է թեթև և հարմար հագուստով: Այդ օրը մոդելը սև բլուզ և շալվար է հագել, կոշիկներ՝ «Gucci» -ի հավաքածուից, իսկ մազերը հավաքել է , որպեսզի մեքենան վարելիս դրանք իրեն չխանգարեն: