Ջիգարխանյանի կինը դիմել է Պուտինին
Սթրեսի և հակասանիտարական, անասնական պայմանների ազդեցության տակ Արմեն Ջիգարխանյանը կորցրել է ադեկվատությունը։ Նրան պետք է հրատապ փրկել։ Վրաստած փախած Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իր ներկայացուցիչներ Էլինա Մազուրի և Նատալյա Կորնեևայի միջոցով խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել «վայրի իրավիճակին», որում հայտնվել է դերասանը, հայտնում է dni.ru-ն։
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Արդեն մեկ ամիս է, ինչ ժողովրդարական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը զրկվել է իր տնից, ընտանիքից և գտնվում է անբարենպաստ կենսապայմաններում, և այդ ամենը կարող է հանգեցնել ողբերգական անդառնալի հետևանքների»,-գրում է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաց նամակում։
Վիտալինան վստահեցնում է, որ իր ամուսինը գտնվում է Արթուր Սողոմոնյանի գլխավորած մարդկանց խմբի ազդեցության տակ։ Սողոմոնյանին որոշ ԶԼՄ-ներ անվանում են «Ջիգարխանյանի ընկեր»։ Վիտալինան նշել է, որ խմբի նպատակը թատրոնի և անձամբ իր ունեցվածքի զավթումն է։
«Խնդրում ենք Ձեզ փրկել մեծն դերասան Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանին։ Մենք այդ իրավիճակում անզոր ենք»,-ասվում է նամակում։