Դիմա Բիլանը նվեր է ստացել Ալլա Պուգաչովայի "Не отрекаются, любя" երգը (տեսանյութ)
LifeStyle"Не отрекаются, любя" հայտնի երգը, որի բառերը գրվել են բանաստեղծուհի Վերոնիկա Տուշնովայի, իսկ երաժշտությունը' կոմպոզիտոր Մ. Մինկովի կողմից, իր նոր ալբոմի ներկայացման ժամանակ կատարել է Դիմա Բիլանը:
Հիշեցնենք, որ "Не отрекаются, любя" երգի հեղինակային իրավունքները շուրջ մեկ ամիս առաջ նվիրել են Դիմա Բիլանին: Երգիչն այդ մասին հայտարարել է սոցիալական ցանցի իր էջում' կցելով Տուշնովայի բանաստեղծությունների ժողովածուի լուսանկարները.
«Ահա, "Не отрекаются, любя"-ի հեղինակի թոռնուհին է նվիրել: Հիմա ես համալրվեցի նաև այս հրաշալի երգը կատարելու բարոյական իրավունքով»:
Նախքան կատարումը Դիմա Բիլանը շեշտել է, որ սա նաև Ալլա Պուգաչովայի երգացանկի ամենասիրված երգերից մեկն է: