Երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է
Հայտնի ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը 70 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա տևական ժամանակ է բուժվում էր քաղցկեղից:
2016-ի վերջում Զադորնովը վիրահատվել էր Գերմանիայում: Ըստ նրա հարազատների և մերձավորների, բուժումը նպաստել էր նրա վիճակի զգալի բարելավմանը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցություններն է հայտնել նրա հարազատներին և մտերիմներին: