Ռոստովի մարզում 21 տոննա հայկական լոլիկ է ոչնչացվել
ՌԴ Ռոստովի մարզում «Ռոսսելխոզնադզորի» տարածաշրջանային վարչությունն արգելել է Հայաստանից 21 տոննա լոլիկի ներմուծումը. հաղորդում է Gazeta.ru-ն:
Հայաստանից ներմուծված մթերքն ուղարկվել է հատուկ լաբորատորիա՝ փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ լոլիկում առկա է վտանգավոր կարանտինային վնասատու՝ հարավամերիկյան լոլիկի ցեց:
Սեփականատիրոջ որոշմամբ՝ 21 տոննա լոլիկը ոչնչացվել է: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար: