«Dolce & Gabbana»-ն սկսում է մակարոններ վաճառել
Նորաձևության իտալական «Dolce & Gabbana» տունը «Pastificio Di Martino» մակարոնեղենի արտադրության հետ միասին մակարոնների հավաքածու կթողարկի: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով «Fox News»-ին:
Նշվում է, որ հավաքածուն կապված է Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների հետ: Մակարոնները կվաճառվեն նվերի հավաքածուի մեջ, որն իր մեջ ներառում է չորս տուփ տարբեր ձևերի պաստա` ընկերության տարբերանշանով, ինչպես նաև հատուկ գոգնոց:
Հավաքածուն կարժենա 110 դոլար և վաճառքում կլինի նոյեմբերի 15-ից:
Ընդհանուր հաշվով խանութներ կուղարկեն 5 000 նմուշներ, ևս հազարը կուղևորվի ԱՄՆ:
«Dolce & Gabbana» նորաձևության իտալական տունը հիմնադրվել է 1985 թվականին: