Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների անցկացման օրը
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն: Նա ասել է, որ երկրի առաջին դեմքը հրամանագիրը ստորագրել է այսօր:
«Համաձայն Վրաստանի սահմանադրության' երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշում է ընդունել նախագահական ընտրությունների անցկացման օրվա վերաբերյալ:
Հետևաբար` նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.-ի հոկտեմբերի 27-ին»,-ասել է Մանանա Մանջգալաձեն: