Հայտնի է ԵՄ-ի ամենահուսալի բրենդը
«Audi»-ն արդեն վեցերորդ անգամ ճանաչվում է Եվրամիության ամենահուսալի բրենդը: Հետազոտությունն անց է կացրել ամերիկյան «Consumer Reports» ամսագիրը: Այս մասին գրում է «Regnum» լրատվական գործակալությունը:
Խմբագրությունը խնդրել է բոլոր բաժանորդներին հայտնել բացառապես բոլոր խնդիրների մասին, որոնց բախվել են նրանց տրանսպորտային միջոցները վերջին 12 ամիսների ընթացքում:
Հարկ է նշել, որ 2017 թվականի ընդհանուր ցանկում «Audi»-ն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` առաջ անցնելով ԵՄ-ի այլ ավտոարտադրողների:
«Մենք շատ ուրախ ենք այս արդյունքի համար, որն ուժեղ ազդանշան է տալիս մեր հաճախորդներին: Որակը «Audi» բրենդի հիմնական իրավասությունն է»,- նշել է ընկերության ներկայացուցիչ Վերներ Զիմմերմաննը: