Ջիգարխանյանի ամուսնալուծության իրական պատճառը «մեկ այլ կին է»
Լրագրող, արտիստ Յուրի Նենևը հայտնել է այն մասին, որ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության «իսկական պատճառը» «մեկ այլ կին» է դարձել: Ավելի կոնկրետ` իր մայրը: Որպես ապացույց` նա հրապարակել է լուսանկար, որում լեգենդար դերասանը գրկում է Նենևի մորը:
Մի քանի ժամ առաջ Վիտալինայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է լրագրող, արտիստ Յուրի Նենևի հրապարակումը, որում տեսնում ենք Արմեն Ջիգարխանյանին, նրա երիտասարդ կնոջն ու ևս մեկ կնոջ: Նենևը հաղորդել է, որ դա իր մայրն է:
«Մի խոսքով` այսպիսի բաներ...Ժամանակն է բոլոր խաղաքարտերը բացել և նշել Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ ամուսալուծության իսկական պատճառը: Պատճառը մեկ այլ կին է: Կոնկրետ` իմ մայր Լիդա Նենևան: Ֆոտոփաստերը ներկայացնում եմ»,- գրել է նա:
Յուրին հասկացրել է, որ դա կատակ է, սակայն արդեն հետո լրիվ լրջությամբ գրել է, որ իր մայրը շատ բացասաբար է վերաբերվել այդ աղուկին, որը բարձրացրել է Ջիգարխանյանի ընտանեկան պատմությունից: