Աստղեր, որոնք իրենց մարմնի վրա կրում են նախկին սիրելիների անունները (լուսանկարներ)
"One Direction" բրիտանական խմբի անդամ Զայն Մալիքը չի ցանկանում սովորել իր ավագ կոլեգաների սխալների վրա: Այս շաբաթ նա աջ թևին դաջել է ընկերուհու անունը: Հավանաբար սա սիրո յուրօրինակ խոստովանություն է, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, անիմաստ և թեթևամիտ քայլ:
Ժամանակին նմանատիպ դաջվածքներ արել են շատ հայտնիներ` Անջելինա Ջոլին, Դրյու Բերիմորը, Քրիս Բրաունը, Բրիթնի Սփիրսը, Պամելլա Անդերսոնը և ուրիշներ:
Ահա որոշ հայտնիների նախկին սիրելիներին առնչվող դաջվածքներ: