Քեյթ Միդլթոնը երկվորյակների է սպասում. ԶԼՄ-ներ
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը երկվորյակների են սպասում: Այս մասին հաղորդել են բրիտանական տաբլոիդները` վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ կանգնած իրենց աղբյուրին: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է միայն այն, որ ամուսինները երրորդ բալիկին են սպասում:
Զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով` դքսուհին տղա երկվորյակներ կունենա:
Հիշեցնենք, որ Քեյթի և Ուիլյամի ընտանիքում արդեն մեծանում է երկու երեխա` երկու տարեկան արքայադուստր Շառլոտան և չորսամյա արքայազն Ջորջը: