Կրեմլն ու Սպիտակ տունը հակասում են իրար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների շփումը Վիետնամում տեղի կունենա: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
«Այսպես թե այնպես, նիստի դահլիճից դուրս հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ պաշտոնական ծառայությունները դեռևս շարունակում են քննարկել Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ամբողջական հանդիպման հնարավորությունները:
«Դեռևս պարզ չէ: Մեր ամերիկացի գործընկերների կողմից հակասական տեղեկություններ են հասնում»,- հավելել է Պեսկովը: