Պուտինի և Թրամփի հանդիպումը չի կայանա
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը չեն հանդիպի Վիետնամում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով «Bloomberg»-ին:
Նրա խոսքով` այդ հանդիպումը չի կայանա նախագահ Դոնալդ Թրամփի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպման համաձայնեցումը շարունակվում է, սակայն դեռևս պարզ չէ` այն կկայանա, թե ոչ: