Թուրքիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի ավելի քան 80 անդամ
Ստամբուլում Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները մի շարք ստուգումներ են անցկացրել, որոնց ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող 80 մարդու: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով` ձերբակալվածներն արտասահմանցիներ են, ովքեր պատրաստվում էին մտնել Իրաքում և Սիրիայում կոնֆլիկտի գոտի:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլի տարբեր շրջանների 14 հասցեներում:
Նախօրեին նմանատիպ գործողություն էր իրականացվել Անկարայում, որի ընթացքում ձերբակալվել էին «ԻՊ»-ի ավելի քան 100 անդամներ: