Ինչպես է հսկա ալիքը կոտրում բրիտանացու ողնաշարը (տեսանյութ)
Բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթթոնը Պորտուգալիայի ափերին ողնաշարը կոտրել է 15-մետրանոց «ջրային պատի հարձակման ժամանակ»: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով «The Sun»-ին:
Իր ընկնելու տեսանյութը նա հրապարակել է «Instagram»-ում:
Պատահարը տեղի է ունեցել այս չորեքշաբթի` նոյեմբերի 8-ին, Պորտուգալիայի Նազարե քաղաքում, որտեղ տեղի է ունեցել ցուցադրական ելույթ` ի պատիվ Գարրեթ ՄաքՆամարայի սերֆինգ վերադառնալու: Նա 2011 թվականին սահել էր 23.77 մետրանոց ալիքով:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հսկայական ալիքը մարզիկին նետում մի կողմ:
Տեղի ունեցածից հետո տղամարդուն միանգամից հոսպիտալացրել են, որտեղ արձանագրել են, որ նրա ողնաշարը կոտրված է: Այդուհանդերձ, նա հայտնել է, որ կշարունակի զբաղվել սերֆինգով: