67 տարեկան հասակում մահացել է դերասան Ջիմ Քելին
67 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան, արևելյան մարզաձևի վարպետ Ջիմ Քելին: Դերասանին հռչակ է բերել 1973 թ. նկարահանված «Դրակոնի ելքը» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը Բրյուս Լին էր:
Դրանից հետո նա խաղացել մի շարք ֆիլմերում:
Կինոստուդիա գալուց առաջ նա սովորել է համալսարանում: 1-ին կուրսում շատ լուրջ կերպով հետաքրքրվել է արևելյան մարզաձևով:
1971 թ. նա դառնում է կարատեի չեմպիոն և բացում սեփական սրահը Լոն Բիչում: Կյանքի վերջին տարիները դերասանը անցկացրել է Հարավային Կալիֆորնիայում: Դերասանական կարիերան նա ավարտել է 2009 թ. :