Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, համաձայնել է ամուսնալուծվել: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:
Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն և իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:
82-ամյա դերասանի և իր երիտասարդ՝ 38-ամյա կնոջ միջև հրապարակային սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել և հայտարարել, որ պատրաստ չէ ներելու կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել: