Մոսկվայում հայտարարվել է վտանգի «դեղին» աստիճան
Նոյեմբերի 10-ին Մոսկվայում եղանակային պայմանների «դեղին» աստիճան է հայտարարվել՝ քամու ուժգնացման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը:
Ուրբաթ գիշերը սպասվում է ամպամածություն և քամու ուժգնացում 5-10 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կլինի -1 աստիճան: Ամպամած է լինելու նաև ցերեկը, քամու ուգնացումը տեղ-տեղ կհասնի 15մ/վ-ի: