Խարկովում ձերբակալվել է Lexus-ի խոշորագույն վթարի երկրորդ մասնակիցը
Խարկովի դատարանը որոշել է Խարկովում տեղի ունեցած ավտովթարի երկրորդ մասնակցին ձերբակալել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դատախազության խնդրանքով դատարանը ձերբակալել է Volkswagen-ի վարորդին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Խարկովում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մարդ մահացել էր, 11-ը վիրավորվել:
Վթարի հիմնական մեղավոր Լեքսուսի վարորդ Ալյոնա Զայցևան մինչև 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: