Թուրքիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Անկարայում տեղի է ունեցել լայնամասշտաբ հատուկ գործողություն: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի իրավապահների կասկածի տակ է հայտնվել ավելի քան 245 մարդ:
Անկարայում ձերբակալվել է ավելի քան 101 մարդ, ովքեր կասկածվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ:
Տեղեկացվում է, որ հատուկ գործողության իրականացման մեջ ներգրավված է եղել ավելի քան 1500 իրավապահներ:
Նոյեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվել էր 283 մարդ: Այնուհետև իրավապահները հայտնաբերել էին 66 պայթուցիկ սարքեր, որոնք զինյալները պատրաստվում էին օգտագործել Անկարայում և Ստամբուլում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: