Գերմանիայում պաշտոնապես ընդունվել է երրորդ՝ «խառը» սեռը (տեսանյութ)
Գերմանիայում այժմ պաշտոնապես ընդունվել է երրորդ սեռը՝ «խառը» կամ «այլ» անվամբ: Նոր նշանակումը քաղաքացիների գրանցման ժամանակ թույլ է տվել երկրի սահմանադրական դատարանը:
Եվրոպայի համար սեռական ինքնորոշման հարցը նորույթ չէ: Առաջիններից մեկը Շվեդիան էր, որտեղ 2010-ին մանկապարտեզներում չեղարկել են «աղջիկ» և «տղա» հասկացությունները: