Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը խոստովանել է իր մեղքը 50 միլիոնի յուրացման գործում
Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը ճանաչել է իր մեղքը 50.4 միլիոն ռուբլի յուրացնելու հարցում «Զենիթ-Արենա»-ի շինարարության ընթացքում: Այս մասն գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«2017թ-ի հոկտեմբերի 11-ին Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել համագործակցության նախադատական համաձայնագիր կնքելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հովհաննիսյանին ձերբակալել էին Մոսկվայում և կալանավորել նախորդ տարվա նոյեմբերին մարզադաշտի համար տեսացուցանակ մատակարարելու մասին պայմանագրի կնքման ժամանակ գումար յուրացնելու մեղադրանքով: