Ո՞վ է ռուս ամենահարուստ կինը և տարեկան որքա՞ն եկամուտ ունի նա
Դուբլինում Բատուրինայի հյուրանոցի մաքուր եկամուտն այս տարի կազմել է մեկուկես միլիոն եվրո, ինչը 200 000 եվրոյով շատ է, քան նախորդ տարի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ ամենահարուստ ռուս կին Ելենա Բատուրինայի եկամուտներն այս տարի ավելացել են մեկուկես միլիով եվրոյով: Այս մասին հաղորդել է «The Irish Times»-ը:
Հենց այս թվին է հասել Դուբլինում գտնվող նրա հյուրանոցի եկամուտը, որը Բատուրինան գնել է դեռևս 2012 թվականին: Մեկ տարի առաջ հյուրանոցը նրան 1.3 միլիոն եվրոյի եկամուտ է բերել:
Նախորդ տարվա տվյալներով «Forbes»-ը նրան հերթական անգամ ճանաչել էր որպես ամենահարուստ ռուս կին: