Քիմն ու Քանյե Ուեսթը 18 միլիոնով վաճառել են իրենց առանձնատունը ուկրաինացի սկսնակ երգչուհուն (տեսանյութ և լուսանկարներ)
Սերենա Ուիլյամցի հետևից Լոս Անջելեսի հայտնիների Բել-Էյր թաղամասը լքում են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը: Նրանց շքեղ առանձատան նոր տանտիրուհին է դարձել Մարինա Ատկոնը՝ ուկրաինացի գործարարը: Գործարքն արդեն իրականացվել է: Այս մասին գրում է «Hello» ամսագիրը՝ հղում տալով «TMZ»-ին:
Շքեղ տունը 2013 թվականին գնել էին Քիմն ու Քանյեն 9 միլիոն դոլարով, իսկ այս տարվա սկզբին հանել էին վաճառքի 18 միլիոն դոլարով:
Ակտոնը ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել Լոս Անջելեսում, քանի որ մտադիր է այնտեղ երգչուհու կարիերա ստեղծել: Նա երկար է առանձնատուն փնտրել, որը կարող էր իրեն երգեր գրելու հարցում ոգեշնչել: