Գարիկ Մարտիրոսյանի կինը վստահ է՝ իր վերարկուն ՌԴ նախագահ դառնալու ավելի մեծ շանսեր ունի (լուսանկար)
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, «Instagram»-ի իր էջում շարունակում է հումորային գրառումներ կատարել ՌԴ նախագահական ընտրությունների վերաբերյալ.
«Այն բանից հետո, երբ իմ թեկնածությունն առաջադրեցի ՌԴ նախագահի պաշտոնում, ինձ սկսեցին ճանաչել փողոցում, խղճալ, բժշկական օգնություն առաջարկել, սակայն ես չեմ հանձնվում, գնում եմ ընտրազանգվածի հետ հանդիպման, պետք է այցելել «Пятерочка»՝ հացի և կեֆիրի հետևից, հետո տնտեսական խանութ՝ հատակի շորի համար, հետո ԺԵԿ՝ մուտքի հարցեր լուծել, հետո դպրոց՝ ժողովի, հետո դեղատուն՝ հանգստացնող հաբերի համար։ Նախագահի թեկնածուի օրը վայրկյաններով է գրված, անգամ չգիտեմ էլ՝ կդիմանա՞մ այս տեմպին։
Ես հասկանում եմ, որ ինձ որպես ՌԴ նախագահի թեկնածու ոչ ոք չի հիշի, իսկ ահա իմ վերարկուն մոռանալը հնարավոր չէ, այդ պատճառով էլ առաջարկում եմ իմ վերարկուն առաջադրել նախագահական ընտրություններում, չէ որ այն ՌԴ նախագահ դառնալու ավելի մեծ հնարավարություններ ունի, քան Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովն ու Եկատերինա Գորդոն»։