Մառա Բաղդասարյանին նորից տուգանել են
Ռուսաստանում ՃՊՏ կանոնների բազմակի խախտումների համար դատապարտված Մառա Բաղդասարյանին հերթական անգամ տուգանել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ իրավապաշտպան մառմինների տվյալներով:
Դատարանը նրա համար տուգանք է սահմանել 15.000 ռուբլու չափով` առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, իրավապահ համակարգում իր աղբյուրներին հղումով գրում է ՏԱՍՍ-ը: Աղջկան ձերբակալել են նոյեմբերի 6-ի գիշերը Կոմսոմոլյան պողոտայի վրա:
Նոյեմբերի 7-ին Մառայի փաստաբան Դավիդ Կուլամուրիան հայտնել էր, որ Մոսկվայի առողջապահության բժշկական հանձնաժողովը սկանդալային սթրիթռեյսերին փաստաթուղթ է հանձնել, ըստ որի նրան հակացուցված կամ արգելված չէ մեքենա վարելը:
Սակայն Բաղդասարյանը արդեն հավաքել է բոլոր բժշկական փաստաթղթերը՝ դատարանի միջոցով ապացուցելու իր լրիվ առողջ վիճակը և վերականգնելու երթևեկելու իրավունքը:
Բաղդասարյանը հայտնի է դարձել Mercedes-Benz Gelandewagen-ով Մոսկովյան փողոցներում ավտոմրցավազք կազմակերպեու սկանդալային պատմությամբ‚ որի մասնակից է եղել նաև «Лукойл» ընկերության փոխտնօրենի որդին:
Հետագայում նրան բազմիցս տուգանել են ՃՊՏ կանոնների կոպիտ խախտումների համար: Տուգանքները չվճարելու պատճառով նա 2 անգամ ձերբակալվել է 15 ու 10 օրով:
Մարտի 21-ին դատարանը Բաղդասարյանին ցմահ զրկել է երթևեկելու իրավունքից՝ բժշկական հակացուցումների պատճառով: