Շունը հրեական ընտանիք է փրկել
Փարիզյան Կրետեյ գյուղաքաղաքում շունը փրկել է հրեաների ընտանիքը հրդեհից: Այս մասին հայտնում է Tablet Mag-ը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի գիշերը: Բնակիչները արթնացել են շան անընդհատ հաչոցից և որոշել են ստուգել՝ ինչն այնպես չէ: Բացահայտել են‚ որ բնակարանի ներս ծուխ է բարձրանում:
Ըստ Հակասեմիտականության դեմ ազգային բաժանմունքի՝ պարզվել է‚ որ անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել մուտքի դռան վրա և այրել այն:
Համաձայն մեղադրանքի՝ դիտավորյալ այրման համար ձերբակալել են հարևանությամբ ապրող արաբին: Հայտնի է‚ որ սոցիալական ցանցերում նա բազմիցս հակահրեական հայտարարություններ է արել:
Ընդ որում նշվում է‚ որ դրանից մեկ շաբաթ առաջ անհայտ անձը նույն ընտանիքի ավտոմեքենան է այրել:
Հրատարակությունը հիշեցնում է՝ 3 տարի առաջ Կրետեյի տներից մեկում‚ որտեղ երտասարդ հրեական ընտանիքն էր ապրում‚ ներխուժել են զինված տղամարդիկ և ստիպել գումար տալ իրենց: «Դուք հրեաներ եք‚ դուք միշտ էլ գումար ունեք» - գոռում էին նրանք: Գումարը ստանալուց հետո հանցագործները բռնաբարել են տանը ապրող կնոջը և թաքնվել: