Սոցիալական աշխատողը օգտագործել է հոգեկան հիվանդին որպես սեքս-ստրուկ
Իլինոյիս նահանգում սոցիալական ծառայության 53-ամյա աշխատակցուհին մեղադրվում է իր շահառու 24-ամյա հոգեկան հիվանդ Բեն Հըրթին երեք տարի շարունակ սեռական ստրկության ենթարկելու համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը:
Դատախազը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է 53-ամյա կինը պարտադրել հիվանդին՝ «իր հետ տարաբնույթ սեքսուալ այլասերությունների մեջ ներառվել»։
2014-ին Հըրթին շիզոֆրենիա են ախտորոշել և տեղափոխել հիվանդանոց: Համարյա միանգամից սոցիալական աշխատող են նշանակել:
Տուժողի մայրը պատմել է‚ որ Լենհարդտը խոչընդոտում էր նրան‚ որ տղամարդուն տուն ուղարկեն՝ ամեն կերպ երկարաձգում էր վերջինիս բժշկական հաստատությունում մնալը:
Նա 4 ամիս ծախսել է տղային գայթակղելու վրա՝ նախքան նրա հետ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալը, որը տեղի է ունեցել հենց հոգեբուժական պետական հաստատությունում։
Հաղորդվում է, որ կինը երիտասարդին ենթարկել է սեռական բնույթի ամենատարբեր բռնությունների։ Նրանց միջև տեղի է ունեցել սեռական բնույթի ցանկացած տեսակի ակտ, որը կարելի է երևակայել։
«Նրա այլասերվածության վերաբերյալ ունենք ապացույցներ, այդ թվում՝ նրա նամակները, մերկ լուսանկարները»,- դատարանում հայտարարել է մեղադրանքի կողմը։
Տեղի ունեցածի մասին հայտնի դառնալուց հետո սոցաշխատողն ազատվել է աշխատանքից. քննությունը շարունակվում է։