Լոս Անջելեսի քաղաքապետը պլանավորում է այցելել Հայաստան և Արցախ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին պլանավորում է այցելել Հայաստան եւ Արցախ։ Այցի ընթացքում նա մտադիր է քննարկել Հայաստանի եւ Լոս Անջելեսի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակման հնարավորությունները։ Այս մասին Գարսեթին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Asbarez–ը։
Քաղաքապետն ու Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ինչպես նաեւ մեծ հայկական համայնքի կապերը Լոս Անջելեսի իշխանությունների հետ։
Լինելով Լոս Անջելեսի խորհրդի անդամ՝ Գարսեթին 2005-ի աշնանն այցելել էր Հայաստան։