Ադրբեջանում կինը կացնահարել է հարբած ամուսնուն
Բաքվում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է APA-ն:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կինը կացնով հարվածել է ամուսնու գլխին։
Կինը, որի անունը չի հաղորդվում, ձերբակալվել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության կողմից։ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ սպանություն հոդվածով։
Միջադեպի ժամանակ նրա ամուսինը՝ Նազիմ Վելիևը հարբած է եղել։ Ընտանիքում վերջին շրջանում ամեն օր վեճեր էին լինում։ Վելիևը, հարբած տուն գալով, ծեծում էր կնոջը։
Ամուսինները 2 երեխա ունեին։