Հաճախ մոռացվում է, որ ժամանակակից պատերազմները վաղուց արդեն հիբրիդային են
Վերջին շրջանում հատկապես Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու գործում անվերջ շեշտադրվում է տեխնիկական գիտությունների կարևորությունը, ինչի հետևանքով գիտության հումանիտար ուղղությունները կա՛մ լռության են մատնվում, կա՛մ թերագնահատվում, կա՛մ էլ նույնիսկ երբեմն քամահրանքի արժանանում:
Այս ամենի համատեքստում հաճախ մոռացվում է, որ ժամանակակից պատերազմները վաղուց արդեն հիբրիդային են և տեխնիկական միջոցներին զուգահեռ, երբեմն նույնիսկ ավելի մեծ արդյունավետությամբ գործնական դաշտում կիրառվում են հումանիտար ուղղությունների տեսական ձեռքբերումները՝ հակառակորդին հոգեբանորեն ճնշելու, նրա վրա քայքայիչ-քարոզչական ազդեցություն գործելու, ներքաղաքական անկայունություն սերմանելու, ներէթնիական լարվածություն առաջացնելու և ի վերջո, այնպիսի դասական տիրույթում, ինչպիսին հակառակորդի կապի միջոցներով փոխանցվող տեղեկատվությունը տեխնիկական սարքերով որսալուց հետո թարգմանելն է:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք