Քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք. երբ ահազանգում են ապագա բանասերներն ու փիլիսոփաները, դա ցինիզմ է
Տպավորություն ունեմ, թե շատ քչերն են գիտակցում, որ պատերազմի մեջ ենք: Ըստ այդմ պիտի երկրի համար առաջնայնությունները սահմանվեն:
Երբ ապագա ֆիզիկոս, ինժեներ, ծրագրավորողներներն են ահազանգում, որ իրենց գիտությունից երկու տարով կտրելը վնաս է պետությանը, դեռ փորձում եմ հասկանալ:
Բայց երբ դա անում են ապագա բանասերները, պատմաբանները, քաղաքագետները, փիլիսոփաները ու նման այլ մասնագիտություն ընտրածները, դա ցինիզմ է:
Ինքս լինելով հումանիտար կրթությամբ մարդ, պաշտելով պատմությունը, հոգեբանությունը ու բանասիրությունը, հասկանում եմ, որ երկրիս առաջնային պահանջներին չեմ համապատասխանում:
Հատկապես երբ երեխայիս տարեկիցներն են այսօր խաղաղ կյանքս ապահովում, հնչյունների, արմատների, փիլիսոփայական դպրոցների ու արքաների կյանքի մասին գիտելիքներս երկրիս ու այն պահող զինվորների մատից մի փուշ անգամ չեն հանի:
Իզաբելլա Աբգարյան. Ֆեյսբուք