Ավակովի որդին պարծեցել է ոտքի էլեկտրոնային ապարանջանով
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրին էլեկտրոնային ապարանջան են ամրացնել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և պարծեցել դրանով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ամեն ինչ՝ օրենքին համապատասխան, որի շրջանակում կապացուցեմ ոչ օբյեկտիվ մեղադրանքների աբսուրդային լինելը»,- խոստացել է կրտսեր Ավակովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի մեկին Կիևի դատարանը որոշեց ձերբակալել Ավակովի որդի Ալեքսանդրին այսպես կոչված ուսապարկերի մասին գործով:
Նա ստորագրությամբ ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու պայմանով մինչև դեկտեմբերի 31-ը: