Սաակաշվիլիին թույլ են տվել օրինական կերպով լինել Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին փաստաթուղթ է ստացել, որն իրեն թույլ է տալիս լինել օրինական կերպով Ուկրաինայի տարածքում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այսօր վերջապես ստացա փաստաթուղթ միգրացիոն ծառայությունից, որը հաստատում է, որ ես Ուկրաինայի տարածքում գտնվում եմ օրինական կերպով»,- նշել է Սաակաշվիլին:
Նա հավելել է, որ մտադիր է դատարանով հասնել քաղաքացիությունը վերականգնելու իր իրավունքին:
Հոկտեմբերի վերջին Սաակաշվիլին բողոքարկել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը նրան քաղաքացիությունից զրկելու մասին: