Դասադուլ պետք է անել, բայց լրիվ այլ պահանջով. պահանջե՛ք նորմալ կրթություն
Ուսանողությունը դասադուլ է անում: Նորմալ է, ուսանողությունը պետք է ակտիվ լինի: Հեղափոխական տարիք է. Պինդ, ջղաձիգ, տեսլականներով լեցուն տարիք: Բայց եկեք տեսնենք, թե ինչի համար է այս դասադուլը և փորձենք հասկանալ, թե ում ականջներն են այստեղ թաքնված:
Ուզում են գիտնական դառնալ, ասում են: Դարձեք, Ձեզ ո՞վ է խանգարում: Իսկ անցած 25-26 տարիներին քանի տղա է գիտությամբ լուրջ զբաղվել: Համենայնդեպս, եթե զբաղվել են, ապա այնպես, ինչպես սովորում և ավարտում են ԲՈՒՀ-ը: Իմ փորձից ասեմ, երբ առաջին անգամ մտա լսարան, չորրորդ կուրսում տղա կար ազգանվան մեջ սխալ էր անում: Ավարտեց: Կարևոր չէ, ոնց ավարտեց, կարևոր է, որ արդեն կարող է դառնալ , պատգամավոր, նախարար և ինչպես ինքն էր ասում՝ «կարողա ուզենա գյուղապետ դառնա»: Չգիտեմ, ինչ դարձավ և արդյո՞ք մի օր կդառնա, բայց, որ իր մասնագիտությամբ նա չի աշխատելու, առաջին կուրսից էր պարզ:
Իսկ դասադուլ պետք է անել, հաստատ, բայց ոչ թե տարեկետման համար, այլ նրա, որ QS- 2016-ի տարածաշրջանային ցուցակում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի լավագույն 200 համալսարանների ցանկում տեղ չի գտել ոչ մի հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն: Ադրբեջանական՝ կա, բելոռուսական՝ կա, էստոնական, ղազախական՝ կա, բայց արի ու տես Հայաստանը իզով-թոզթվ չքված է, ցուցակում չկա:
Սիրելի ուսանողներ պահանջեք նորմալ կրթություն եթե այդքան սկզբունքային և վճռական եք: Ձեր ծնողները մեղք են, նրանք վճարում են մի բանի համար, որ դուք չեք ստանում: Իսկ դիպլոմը, լինի այն կարմիր, թե կապույտ, էական չէ: Եթե գիտելիք չունես, դիպլոմդ լավագույն դեպքում օժիտի մաս է կազմելու, իսկ տղաների դեպքում՝ լրիվ անիմաստ մի բան:
Հարություն Հարությունյան. Ֆեյսբուք