Ինչ կլինի եթե Արցախի հարցը լուծվի
-Տարածաշրջանում և մասնավորապես ՀՀ-ում կթուլանան Մինսկի խումբը ներկայացնող անդամների երկրների `մասնավորապես ԵՄ-ի. ԱՄՆ-ի և ՌԴ-ի ազդեցությունը:
-Կնվազի ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների կողմից անսահմանափակ կոռուպցիոն ներքին տնտեսական քաղաքականություն վարելու ներկա լայն հնարավորությունը:
-Կվերանա երկու հակամարտ կողմերի ներքին ժողովրդավարության կայացման զսպման լուրջ լծակը` շփման գծի և սահմանամերձ գոտու իրավիճակի ապակայունացնելը. որն էլ լուրջ հարված կհասցնի երկու երկրների իշխանությունների իշխանավարման երկարաձգման հեռանկարին:
-ՌԴ-ն և այլ երկրներ կզրկվեն երկու կողմերին վաճառվող զենք զինամթերքից ստացվող տնտեսական օգուտներից:
-ԵՎ վերջապես(մի քիչ հումոր) Մինսկի խումբ կոչված մերթ ընդ մերթ վերակենդանացող կառույցի երեք անդամները Անջեյ Կասպրչիկի հետ միասին կլրացնեն գործազուրկների շարքերը:
Սանասար Կարապետյան. Ֆեյսբուք: