Պուչդեմոնին ազատ են արձակել
Բելգիական դատարանը ազատ է արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նահանգի 4 նախկին նախարարներին: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Պուչդեմոնը և կատալոնական կառավարության նախկին անդամները ազատ են արձակվել՝ մինչև եվրոպական ձերբակալման թույլտվության մասին որոշում կայացնելը: Դատը տևել է 10 ժամից ավել:
Պուչդեմոնը իր հետևորդների հետ հանձնվել էր բելգիական ոստիկանությանը նոյեմբերի 5-ին: