Երկրաշարժ Թուրքիայում
Ermenihaber.am-ը գրում է.Թուրքիայի Մարմարիս քաղաքում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Թուրքիայի արտակարգ իրադրությունների նախարարության տրամադրած տվյալների համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել թուրքական ժամանակով ժամը 5:40-ին Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ՝ Մարմարիս քաղաքում:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 76,7 կմ վրա, իսկ էպիկոնտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ: