Արմեն Ջիգարխանյանը որոշում է կայացրել. հարցը վերջնական լուծում կստանա
Արմեն Ջիգարխանյանը որոշել է ամուսնալուծվել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ դատարանի միջոցով: Այս մասին պատմել է Մոսկվայի Կունցեվյան դատարակի մամլո քարտուղար Դարյա Գալկինան:
«№ 202 դատական բաժինը զրույց կանցկացնի դիմումի վերաբերյալ նոյեմբերի 9-ին» - հայտնել է նա:
Հիշեցնենք‚ որ Ջիգարխանյանի ընտանիքի շուրջ սկանդալը բռնկվել է հոկտեմբերին: Հայտնի է‚ որ 82-ամյա դերասանը հիվանդանոց է ընկել‚ որից հետո մեղադրանք է ներկայացրել ոստիկանություն՝ իր կնոջ վրա՝ սպանության կասկածով: