Հայտնի է ամենազիլ լյուքս-բրենդը
Lyst որոնողական նորաձևության հարթակը տվել է աշխարհի ամենահայտնի բարձրակարգ բրենդերի ցուցակը: Այս մասին հայտնում է Business Of Fashion:
2017 թվականի ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել ֆրանսիական Balenciaga նորաձևության տունը: Ամենաշատ գնվող արտադրանք են ճանաչել Balenciaga Speed Trainer սպորտային կոշիկները:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Իտալական Gucci տունը‚ ով նախորդ մի քանի սեզոններում առաջատարն է եղել:
Թռիչքային կերպով առաջ է անցել և 3-րդ տեղը գրավել իտալական Off White ապրանքատեսակը:
Տասնյակի մեջ են մտել Vetements, Givenchy, Valentino, Saint Laurent, Stone Island, Moncler և Raf Simons ապրանքատեսակները: